Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի (տեսանյութ)
ՏեսանյութերՀունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի, ԶՈՒ ԳՇ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է առաջնագծի կահավորման և տեխնիկական միջոցներով հագեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել են մարտական դիրքերի կահավորման ինժեներական և տեխնիկական նոր լուծումները, որոնք կոչված են առավել անվտանգ դարձնել մարտական հերթապահությունը, ինչպես նաև բարձրացնել մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան