ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները 

Հայաստանը պատրաստվում է 2012 թ. կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին

Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի (ԿԶԱԽ) ընդլայնված նիստ:

Ողջունելով ներկաներին' վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք շարունակում ենք մի գործընթաց, որի նպատակն է ապահովել 2012 թ. հունիսին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք կայուն զարգացմանը նվիրված «Ռիո+20» գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունը:

Ակնհայտ է' որպես նորանկախ պետություն՝ Հայաստանի Հանրապետության համար կայուն զարգացման գաղափարների ներդաշնակեցումը կապված էր որոշ դժվարությունների հետ: Չնայած բազմաթիվ խոչընդոտներին' Հայաստանում 2000-ական թթ. ակտիվացավ կայուն զարգացման սկզբունքների ներդրումը: Վերջերս Հայաստանը ՄԱԿ-ի կառույցների կողմից գնահատվեց որպես կայուն զարգացման միտումներին համապատասխանող երկիր, և մեզ համար սա չափազանց կարևոր գնահատական է, որովհետև, ըստ էության, գնահատվում է մեկ տասնամյակից ավելի մեր իրականացրած ծրագրերի արդյունքը:

Այսօր ձեզ կներկայացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հրատարակված Մարդկային զարգացման ամենամյա զեկույցը, որտեղ մանրամասն նկարագրված են հրատապ գլոբալ մարտահրավերները: 2011 թ. այն լույս է տեսել «Կայուն զարգացում և հնարավորությունների հավասարություն, ավելի լավ ապագա բոլորի համար» խորագրով: Այն անդրադառնում է կայուն և հավասար հնարավորություններ ապահովող զարգացման հիմնախնդիրներին և ներկայացնում մարդկային զարգացման համաթիվը, որը բնակչության բարեկեցության մակարդակն արտահայտող ամփոփ ցուցանիշ է: Այն ցույց է տալիս, որ չնայած վերջին 25-30 տարիներին բազմաթիվ ոլորտներում գրանցված առաջընթացին, զարգացող և զարգացած երկրներում աղքատ ու հարուստ մարդկանց կենսամակարդակների տարբերությունը շարունակում է աճել:

Պետք է արձանագրել, որ Հայաստանի համար մարդկային զարգացման զեկույցի ցուցանիշը, որը 2011 թ. կազմում է 0.716, գրեթե չի փոխվել: Մենք զբաղեցնում ենք 86-րդ տեղը 187 երկրների շարքում: Չնայած 2009 թ. տնտեսական ճգնաժամին'մենք մեր դիրքն այս ցուցանիշով չենք կորցրել, և դա առաջին հերթին պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ կառավարությունն ամբողջությամբ կատարում էր իր սոցիալական պարտավորությունները: Ավելին, 2009 թ. ճգնաժամային տարվա ընթացքում մենք նույնիսկ ավելացրինք սոցիալական նպաստները և թոշակները:

Ներկայումս ծավալվում է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին համընդհանուր նախապատրաստական գործընթացը, որի նպատակն է գնահատել անցած տարիների աշխատանքը, վերլուծել առկա հիմնախնդիրներն ու դրանց պատճառները և առաջարկել դրանց լուծման ուղիները, հետագա զարգացման ռազմավարությունը: Մեր երկիրը ևս պետք է վերլուծի 1992-ից ի վեր դեպի կայուն զարգացում անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու բացթողումները: Այդ գործունեության արդյունքներն ամփոփ զեկույցի տեսքով նախատեսվում է ներկայացնել «Ռիո+20» գագաթաժողովին»:

Վարչապետը նշել է, որ նշված գագաթաժողովին մեր երկրի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով գործում է համակարգող ազգային հանձնաժողով՝ բնապահպանության և արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ, ինչպես նաև թեմատիկ աշխատանքային խմբեր: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը հաստատել է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին ՀՀ մասնակցության միջոցառումների ծրագիրը և այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում «Կայուն զարգացման առաջընթացը և խնդիրները Հայաստանում» գնահատման զեկույցի կազմման ուղղությամբ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի օժանդակությամբ:

Այնուհետև խորհուրդն անցել է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը: Խորհրդի անդամ, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ու ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի փորձագետ Միխայիլ Պելեահը ներկայացրել են «Կայուն զարգացում և հավասար հնարավորություններ» խորագրով 2011 թ. գլոբալ մարդկային զարգացման զեկույցը: Նրանք նշել են, որ զեկույցն անդրադառնում է կայուն և հավասար հնարավորություններ ապահովող զարգացման հիմնախնդիրներին և ցույց տալիս, որ չնայած վերջին 25-30 տարիներին արձանագրված առաջընթացին, աշխարհում բնակչության կենսամակարդակի տարբերությունը շարունակում է աճել:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մանրամասներ է ներկայացրել ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին մեր երկրի նախապատրաստման գործընթացի վերաբերյալ: Նա անդրադարձել է համակարգող ազգային հանձնաժողովի գործունեությանը և, մասնավորապես, խոսել հանձնաժողովի կազմում թեմատիկ աշխատանքային խմբերի ձեռնարկած քայլերի և դրանց արդյունքների մասին:

Մեկ այլ հարցով քննարկվել է «Կայուն զարգացման առաջընթացը և խնդիրները Հայաստանում» գնահատման զեկույցը: ԿԶԱԽ-ի քարտուղար, Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը խոսել է նշյալ զեկույցի սկզբունքների և մոտեցումների մասին: Այդ շարքում նա առանձնացրել է կայուն զարգացմանն աջակցության և հնարավոր մարտահրավերների կանխարգելմանն ուղղված գործունեությունը, ազգային և տեղական մակարդակով հարցերը, նվաճումները և առկա հիմնախնդիրները, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության համագործակցությունը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում նիստին մասնակցող բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու հարցադրումներն են ներկայացրել արծարծված հարցերի կապակցությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասին
Ամենադիտված