Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում
ՏեսանյութերՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Օրերս ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի և Մասիսի բաժիններում արձանագրվել է մի քանի դեպք։ Մասնավորապես, Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների և Արտաշատի բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արտաշատի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» գնդացրի, «Կալաշնիկովի» ինքնաձիգի և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Մասիսի բաժնում՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։