Ամերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Bloomberg Սուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունը Հայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում Կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ռուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույց Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները Ինչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան 40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. Աբրահամյան Արմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով «Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց Կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ Ֆարմանյան 

Պարո՛ն Հուսեյնով, մենք ռևանշիստ չենք, հայրենասեր ենք. Մամիջանյանը՝ ադրբեջանցի պատվիրակին

Քաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում.

«Մեծարգո նախագահող, տիկնայք և պարոնայք,

Բոլորս գիտենք, որ եղել է քարի դար, ոսկե դարաշրջան և այլն։ Այժմ կարծում եմ մենք ապրում ենք եվրոպական արժեքների ռետինե դարում։ Այդ արժեքները ճկվում են, ծռվում քաղաքական գործիչների քմահաճույքով։ Եվ դա է վկայում երեկ տեղի ունեցած քննարկումը, որը վերաբերում էր ՄԻԵԴ որոշման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կառավարության արձագանքին։

Մի քանի փաստ ևս։

Եվրախորհրդարանը ընդունել է 4 փաստաթուղթ, որոնցում կարևորվում է գերիների անհապաղ վերադարձի պահանջը, սոցիալական բնույթի ահաբեկչության անթույլատրելիությունը, ինչպես օրինակ սաստիկ ձմռան պայմաններում Արցախի ժողովրդին թողնելն էր առանց գազամատակարարման և որտեղ հստակ մատնաշվում էր 44-օրյա պատերազմի իրական ագրեսորը, սակայն դա որևէ հետևանք չունեցավ ԵԽ անդամ երկրի համար:

Տիկին, դուք անվանեցիք իմ հայրենիքի մի մասը Ադրբեջանի պատմական տարածք։ Ձեր գործընկերներից մեկը Մելի Մեջլիսում արդեն հող է նախապատրաստում «միջանցքի» հետ կապված Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա հրահրելու համար։

եվ պարոն Հուսեյնով,

Մենք ռևանշիստներ չենք, մենք հայրենասերներ ենք։

Ավելին, ոչ ոք չի խոսում այն մասին, որ ԵԽ անդամ պետությունը օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը և պարզապես հրաժարվում է դուրս գալ։

Առկա են նաև մի քանի այլ փաստեր, որոնք վերաբերում են իմ երկրի ներքաղաքական կյանքին։

Օրինակ, ոստիկանությունը Երևանում ԵՄ դեսպանատան շեմին դաժանաբար ծեծում է հավաքի խաղաղ մասնակիցներին և կիրառում լուսաձայնային նռնակներ։ Եվ «շեմին» բառը ես օգտագործում եմ ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով։

Լրագրողներին և Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին չի թույլատրվում մասնակցել ժողովրդավարության և խոսքի ազատության թեմայով անցկացվող քննարկմանը, որին ներկա էին նաև ԵՄ տեղական պաշտոնյաներ։

Այո’, դուք ճիշտ լսեցիք. լրագրողներին թույլ չի տրվել մասնակցել ժողովրդավարության և խոսքի ազատության թեմայով միջոցառմանը։

Օրեր առաջ իմ երկրում օրեցօր կառավարության կողմից կուտակվող ատելության խոսքը հասավ ողբերգական նշաձողի. քաղաքական հայացքների պատճառով սպանվեց երեք անձ:

Հրապարակվում է և լայն տարածում է ստանում ձայնագրություն, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի գործող և նախկին նախագահները քննարկում են, թե ինչպես են պատրաստվում «գործեր սարքել» ընդդիմադիր գործիչների վրա:

Այս ամբողջ արհավիրքի պատճառը պոպուլիստներն են և բռնապետերը։ Եվ չսխալվեք, պոպուլիստները շատ արագ են վերածվում բռնապետերի։ Սա քաղաքական համավարակ է։ Եվ մենք պետք է ամբողջ ներուժով պայքարենք դրա դեմ, ճիշտ ինչպես COVID-19 համավարակի դեպքում։

Տիկնայք և պարոնայք, ինձ սովորեցրել են, որ արժեքները պետք է քարի պես ամուր լինեն։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Եվրոպան աչք է փակելու ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Եվրոպան մոռացել է ինքնորոշման իրավունքի մասին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար պարզապես ապրելու իրավունք է:

Եվրոպան նախկինում եղել է քրիստոնեա-դեմոկրատական արժեքների դրոշակակիրը։ Նույնիսկ եթե այժմ դուք որոշել եք հրաժարվել այդ դրոշից, մենք հպարտությամբ կծածանենք այն, քանի որ դա այն խաչն է, որը մենք պիտի կրենք:

Շնորհակալություն»։

«Խնդիր կար արագ փոփոխելու ելույթս, որպեսզի արձագանքեի ադրբեջանական պատվիրակության զառանցանքներին՝ ուստի քաղաքական բանտարկյալների, այս շաբաթվա սպանությունների և մի շարք այլ հակաժողովրդավարական փաստերի մասին շատ կարճ խոսեցի:

Այլ կերպ չէի կարող վարվել»,-ավելացրել է Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան«Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ ՖարմանյանՓաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ ԷրդողանԲեռլինում ակտիվիստները իրենց սոսնձել են ասֆալտին Ռայնմետալի գործարանի մոտակայքումՈվ գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիաՖրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե ԱրամյանՄեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու. բողոքի ակցիաFT. ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններիցՖրանսիան խոստացել է շարունակել պարետային ժամի պրակտիկան որոշ քաղաքներումՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր ՍողոմոնյանինՊեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարանԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Սի Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի հարցը#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիրՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԽոշոր վթար Լոռիում․ բեռնատարի և «Honda»-ի բախման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկներըԶելենսկին խնդրել է Ռուբիոյին վերականգնել Starlink/Starshield-ին հասանելիությունըReuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել ենAxios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՄակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ ԶաքարյանՎերացվել է «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրության կասեցումըԾանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկԹրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը «Տասնյակ տարիներ զրկված են եղել բուժօգնությունից, հիմա բողոքում են մեկ ամիս սպասելուց»․ ՓաշինյանReuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում
Ամենադիտված