Հայ և ադրբեջանցի 11 փորձագետներից կազմված խումբը հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում
Վրաստան
Հայ և ադրբեջանցի 11 փորձագետներից կազմված խումբը հունիսի 27-ին և 28-ին հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Հայկական կողմից մասնակցածները լրատվամիջոցին հայտնել են, որ «քննարկել են երկու երկրների կառավարությունների կողմից միջազգային խաղացողների աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար ճիշտ պայմանների ստեղծմանն ուղղված շարունակական ջանքերը»։
Հանդիպման ձևաչափը ստեղծվել է Եվրամիության կողմից։
Ինչպես նշում է «Արմենպրես»-ը, «հայ – ադրբեջանական միացյալ խմբի» անդամներն են՝ Ստեփան Գրիգորյան, Տարոն Հովհաննիսյան, Գևորգ Մելիքյան, Ջոնի Մելիքյան, Բենիամին Պողոսյան, Ահմադ Ալիլի, Մեհման Ալիև, Շահլա Իսմայիլ, Սամիր Մամեդով, Ռամազան Սամադով, Անար Վալիև։


















































Ամենադիտված
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո