Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան
ՀասարակությունԲերձորն անկախ ամեն ինչից պետք է անցնի Ադրբեջանին, քանի որ այդպես է նախատեսված եռակողմ համաձայնությունում, իսկ ինչ վերաբերվում է Աղավնո գյուղին, ապա պայքարը, բանակցությունները շարունակվում են։
Այդ մասին Արցախի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցին ի պատասխան նշեց նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նաև հավելեց, որ Սուս գյուղում, որը նույնպես մտնում է եռակողմ համաձայնագրով հինգ կիլոմետրանոց Լաչինի միջանցքի մեջ, բնակիչ համարյա չկա։ «Բերձորի և Սուսի բնակիչները ստացել են փոխհատուցումներ», - հավելեց նա։
Ըստ Արայիկ Հարությունյանի, հայկական կողմերը ՌԴ-ից և Ադրբեջանից մի քանի առաջարկ են ստացել Բերձորը շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված, ընտրել են այն, որ ավելի անվտանգ է, քան գործողը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Հարսանեկան քաոսի․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից