«Վոլգայի» մեջ ապօրինի փայտանյութ ու փայտածուխ են հայտնաբերվել
Հասարակություն
Հունիսի 28-ին Ճամբարակի ոստիկանները Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցում ստուգել են Սևքար գյուղի 44-ամյա մի բնակչի վարած «Օպելը», որի սրահում 80 պարկ փայտածուխ կար՝ առանց փաստաթղթի: Ըստ վարորդի՝ փայտածուխը ձեռք էր բերել Իջևանում: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Նույն օրը ստուգվել է նաև Այգեհովիտ գյուղի 45-ամյա մի բնակչի «Վոլգան», որի բեռնախցիկում և սրահում փայտանյութ կար: Ճամբարակի ոստիկաններին վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման օրինականությունը վկայող փաստաթղթեր՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Գետաշեն» անտառապետության տարածքից։
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ