"The Global Group companies"-ի նախագահը հանդիպել է Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչների հետ
Տնտեսություն
Զարգացման հայկական գործակալությունը ս.թ. դեկտեմբերի 15-17-ը Հայաստանում հյուրընկալում է Հոնկոնգի գործարար ընկերությունների համաշխարհային խմբի (The Global Group companies) նախագահ Ջոնի Հոնին:
Նրան ուղեկցում են Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը և Ընկերությունների համաշխարհային խմբի փոխնախագահ Քիթ Բենեթը: Պատվիրակությունը ցանկություն էր հայտնել ծանոթանալու ՀՀ ներդրումային դաշտին և Հայաստանի տնտեսության հանքարդյունաբերության, բանկային և հեռահաղորդակցության ոլորտներին:
Այս առիթով Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր գործարար հանդիպում, որտեղ պատվիրակությանը առիթ ընձեռվեց հանդիպել համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը, Էներգետիկայի և Բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը, Ընդերքի տրամադրման գործակալության պետ Կորյուն Հակոբյանը և Օրանժ Արմենիայի մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Կողմերը քննարկեցին ոլորտների ներդրումային հնարավորությունները և գիտահետազոտական համատեղ ծրագրերը: Ներկայացվեց Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն և հյուրերին տրամադրվեցին Հայաստանի տնտեսական ոլորտների վերաբերյալ տեղեկատվական փաթեթներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում