Քաղաքացիները քաղբանտարկյալների լուսանկարներն են փակցրել դատարանի ճաղավանդակներին
ՀասարակությունՄի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են արել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դիմաց։
Քաղաքացիները դատարանի դիմացի ճաղավանդակներին փակցրել են «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ խոսքի ոտնահարում» վերտառությամբ պաստառներ և քաղբանտարկյալների լուսանկարները։
Մասնավորապես, նրանք փակցրել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի, «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանի, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և անձանց լուսանկարները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ