Հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել, միջատներ են հայտնաբերվել
Հասարակություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Աննա Խաչիկի Բեգլարյանին պատկանող հացաբուլկեղենի (խաչապուրու, կարկանդակի և հոթ դոգի) արտադրությունում:
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ,մասնավորապես՝ արտադրամասը ապահովված չի եղել առանձին կենցաղային տարածքով, արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրմանն, չեն ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար:
Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է,սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)