Մահացել է Զելենսկիի խաղընկեր, ուկրաինացի հայտնի դերասանուհի Ռուսլանա Պիսանկան
Ժամանց
57 տարեկանում մահացել է ուկրաինացի հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավար Ռուսլանա Պիսանկան։ Այս մասին հայտնում է Klymenko Time հեռուստաալիքը՝ TSN-ին հղումով։
Դերասանուհին երկարատև հիվանդությունից հետո մահացել է հուլիսի 19-ի գիշերը՝ Գերմանիայում, ուր տեղափոխվել էր այս տարվա փետրվարին՝ բուժման նպատակով։ Աստղը չի հայտնել իր հիվանդության ստույգ ախտորոշումը։ Տեղափոխվելուց քիչ առաջ՝ ներկայացումներից մեկի ժամանակ, դերասանուհին ուշագնաց է եղել՝ կոտրելով ոտքը, որից հետո վիրահատվել է։
Պիսանկան ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 17-ին՝ Կիևում։ Արտիստի ֆիլմագրությունը ներառում է ավելի քան 30 նախագիծ։ Դերասանուհին մասնակցել է նաև «Сваты» սերիալի նկարահանումներին, նկարահանվել է Վոլոդիմիր Զելենսկու հետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)