Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial Times Մաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է Թրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվի Նոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորություն Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել Պայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերել Փոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է Զախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերը Թուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) 

«Արմենի և նրա սպանողների մասին». ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի նամակը կալանավայրից

Հասարակություն

Ս.թ. մայիսի 14-ից անհիմն կալանված ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց խմբագրումների: 

«Հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց

«Արմենի հետ մենք ծանոթ էինք 1991 թվականից։ Այդ տարի սեպտեմբերին Երևանի բժկական ինստիտուտի Ուրախների ու Հնարամիտների թիմը Մոսկվայում խաղում էր Նովոսիբիրսկի Համալսարանի թիմի հետ, և ես որպես երկրպագու միացա թիմին և նրանց հետ միասին մեկնեցի Մոսկվա։ Մեր թիմը, ցավոք, պարտվեց, բայց այդ անմոռանալի օրերից ինձ մնաց ընկերությունը Արմենի, Գոռի, Մարկի, Ռաֆի, և թիմի մյուս հրաշալի անդամների հետ։

Հետագա տարիներին մեր ճանապարհները բաժանվեցին, Արմենի հետ մենք երբեմն հանդիպում էինք Մոսկվայում, և նորից մտերմացանք վերջին տարիներին, երբ երկուսս էլ, տարբեր ձևերով, հայտնվեցինք ազգային-ազատագրական պայքարի հորձանուտում։  Վերջին երկու ամիսներին Արմենն ու ես հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց և ամեն օր զբոսանքի գնալիս, Արմենը մի պահ կանգնում էր մերի պատուհանի առաջ, և ողջունում մեզ։ Ես մոտենում էի պատուհանին և մենք հասցնում էինք երկու բառ փոխանակել։ Ամեն անգամ մենք իրար խոստանում էինք պայքարել մինչև վերջ` ոչ միայն մեր ազատության համար, այլև մեր երկիրը պատուհասած չարիքի դեմ։ Ամեն անգամ Արմենն էր ինձ ոգևորում, կատակում և ժպտում, և արագ հեռանում բանտարկյալների խոժոռ հայածքների տակ։

Այդ չարաբաստիկ ուրբաթ օրը Արմենի նորից առավոտյան մոտեցավ մեր խցին, ողջունեց մեզ, ասեց, որ մարտական է տրամադրված, և գնաց դատի։ Գնաց՝ այլևս չվերադառնալու, մեր բոլորի աչքի առաջ հոգին աստծուն տալու, և միանալու մեր ազգի բազմաթիվ նահատակներին։ Արմենն ընդամենը 57 տարեկան էր, ուրախ և հնարամիտ էր ողջ կյանքով, երբեմն չափից դուրս կատեգորիկ և արմատական, բայց իր ազգի և հայրենիքի իսկական, անմնացորդ նվիրյալ։ Այսպիսիների սիրտն այրվում է, որ լույս տա շրջապատին, երբեմն ջերմացնի նրանց, իսկ ավելի հաճախ՝ ճեղքի նրանց աչքերը շղարշած խավարը։

Ինչու՞ ենք մենք սպանում մեր մեջի արդարամիտն ու լուսավորը

Արմենի մահվանից անցած երկու օրերի ընթացքում ես երկար մտածում էի նրա մասին, թե ինչը կամ ով սպանեց նրան, և նրա նման բազում նվիրյալների նախկինում՝ Խաչատուր Աբովյանից մինչև Եղիշե Չարենց, Գարեգին Նժդեհից մինչև Պարույս Սևակ։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը լույս ու ճշմարտություն է բերել իր ժողովրդին, սակայն իր մահկանացուն է կնքել հենց նրա պայմանական ներկայացուցիչների ձեռամբ։ Ինչու՞ ենք մենք սպանում մեր մեջի արդարամիտն ու լուսավորը, ի՞նչ երկրային կամ երկնային բարիքների համար, ինչու ենք մենք անընդհատ գործարքի գնում մեր խղճի հետ՝ սա է, որ ինձ հանգիստ չի տալիս, թե Արմենի մահվանից հետո, և թե դրանից առաջ, քանզի նզովքը մեր հետ է շատ վաղուց։

Վերջին երկու ամսում, գտնվելով կալանավայրում, ինձ «բախտ վիճակվեց» ամենօրյա ռեժիմով շփվել «իրավապահ» համակարգի տարբեր ներկայացուցիչների՝ դատավորների, դատախազների, քննիչների և ոստիկանների հետ։ Մարդկանց, որոնց հետ ես երբեք չեմ առնչվել իմ նախորդ ողջ կյանքում, և որոնք ինձ համար մի անհայտ նոր աշխարհ էին։ Այդ մարդկանց մեծ մասին առանձնացնում է հլու կամակատարությունը իշխանության հանդեպ, երբեմն աբսուրդի հասնող։ Նրանք առանց բացառության գիտակցում են, որ Արմենի, իմ, կամ մեր նման ուրիշների դեպքում, նրանք օրենքի և իրավունքի հետ կապ չունեցող, բռի և կոպիտ պատվեր են կատարում, սակայն շարունակում են այն կատարել ստրուկի հնազանդությամբ։

Քննիչներն ու դատախազը, որոնք դատական նիստերին պարզապես կորցնում էին իրենց և չէին կարողանում սեփական որոշումները փաստարկել։ Դատավորները, որոնք մեր պաշտպանական թիմի փաստարկների ծանրության տակ ստիպված էին լինում ընդունել իմ կալանավորման անհեթեթությունը, սակայն «խորհրդակցական սենյակ» հեռանալուց հետո ինչ-որ մոգական հնարքով (ենթադրաբար, մի կարևոր տեղից զանգ ստանալով) փոխում էին իրենց դիրքորոշումը, և աչքերը գետնին հառած, արագ կարդալով դատական որոշման միայն եզրափակիչ մասը, փախնում էին դատարանի դահլիճից։

Ինչն է նրանց ստիպում ծառայել որպես հնազանդ գործիք նորօրյա սուլթաններին

Օսմանյան սուլթանները մի քանի տասամյակում բազմաթիվ նվաճված երկրներից նրանց ժողովորդներին հնազանդության մեջ պահելու համար ստեղծեցին ենիչերիների կորպուսը։ Ենիչերիների կորպուսը համալրելու համար քրիստոնյա մանկահասակ տղաներին խլում էին իրենց ընտանիքներից, բռնի մահմեդականացնում էին և մեծացնում էին ստրկության մեջ։ Մեծացնելով, նրանք ահարկու ռազմիկներ էին դառնում սակայն շարունակում էին մնալ Սուլթանի ստրուկներ՝ իրավունք չունեին ունենալ սեփականություն, ընտանիք, բարեկամներ, կորպուսից դուրս ընկերներ, կամ կյանքի որևէ դրևորում։ Այս ռազմիկները որքան սարսափազդու էին, այնքան էլ հնազանդ Սուլթանին, և ավելի քան երեք հարյուրամյակ հանդիսացան նրա իշխանության գլխավոր ռազմական հենասյունը, մինչև 1830 թվականի լուծարվելը։

Թվում է, թե այդ ժամանակներից արդեն երկու դար է անցել, մեր ժամանակներում ստրկություն գոյություն չունի, մարդիկ ազատ ընտրության հնարավարություն ունեն (ի թիվս այլոց, կարող են տեղափոխվել մասնավոր հատված): Ինչն է ապա նրանց ստիպում ծառայել որպես հնազանդ գործիք նորօրյա սուլթաններին, ինչն է ստիպում ամեն օր խախտելով օրենքը, կայացնել ապօրինի որոշումներ, որոնք մարդկային կյանքեր են արժենում, դժբախտություն են բերում, առանց որևէ մեկին օգուտ տալու։

Այս հարցը չունի միարժեք պատասխան, բայց գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք հավաքական կարող են բացատրել այս ֆենոմենրը։

Դիկտատորական սահմանադրությունը և նրան միահեծան վերահսկող անձը

1. Նախ, իրար հաջորդող իշխանությունները Հայստանում (և թերևս հետխորհրդային բոլոր երկրներում) փորձել են իրավապահ համակարգ ներգրավել մարդկանց, որոնք ոչ այդքան աչքի են ընկնում բարձր իրավագիտակցությամբ, որքան ենթարկվլեու պատրաստակամությամբ։ Ժամանակի ընթացքում, այս համակարգը ցեմենտվել է, և ինչ-որ իմաստով նրա ահամար արդեն կարևոր չէ, թե ում հրահանգներն է այն կատարում՝ կարևոր է, որ դրանով այն ապահովի սեփական կայունությունը և համակարգային անխաթարությունը։

2. Երկրորդը, մենք նախորդ իշխանություններից ժառանգություն ենք ստացել դիկտատորական սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս խորհրդարանական մեծամասնությանը (կամ նրան վերահսկող անձին) ժամանակի ընթացքում իր միահեծան վերահսկողության տակ վերցնել ողջ իրավական համակարգը՝ քննչական մարմինները, դատախազությունը, դատարանների եռաստիճան համակարգը և նույնիսկ Սահմանադրական դատարանը։

Սա տեղի է ունենում մեր աչքի առաջ, և մոտենում է իր ավարտական փուլին, երբ դատախազությունը և վճռաբեկ դատարանը գրավելուց հետո, գործող իշխանությունը պատրաստվում է նաև վերջնականապես գրավել Սահմանադրական դատարանը, համալրելով այն իր անվերապահ կամակատարներով։ Այսպիսի իրավապահ համակարգում, այլևս չկան զսպումներ և հակակշիռներ, այն սկսում է գործել որպես մեկ մոնոլիտ և դակում է իրեն վերևից իջեցված որոշումները։

Ծուռ հայելիների «ժողովրդավարական» թագավորությունը` Հայաստանը

Այս մռայլ համայնապատկերում առանձին քննարկման է արժանի դատավորների հարցը։ Թվում է, թե Սահմանադրությունը երաշխավորում է նրանց անկախությունը, քանի որ նրանք նշանակվում են անժամկետ, և ոչ թե  խորհրդարանական մեծամասնության կողմից, այլ երկրի նախագահի՝ ԲԴԽ ներկայացմամբ։ Բայց ծուռ հայելիների «ժողովրդավարական» թագավորությունում, որում մենք այսօր հայտնվել ենք, երկրի նախագահը վարչապետի կողմից պարզապես նշանակված շարքային պաշտոնյա է, ԲԴՀ-ն գրավված է ճարտարախոս Գագիկ Ջահանգիրյանի ձեռամբ, դատավորները նշանակման օրից սկսած սարսափում են կարգապահական վարույթներից, հնարավոր պաշտոնանկություններից, իրենց հարազատների և մերձավորների դեմ հարուցվելիք քրեական գործերից (որոնք պետք է քննեն իրենց պես սարսափած դատավորները):

Ստացվում է, որ ենիչերիների կորպուսի վերացումից երկու հարյուր տարի էլ անց կոլլեկտիվ ստրկությունը հնարավոր է՝ ավելին, այն «դատաիրավական» բարեփոխումների ճոռոմ անվան տակ, միջազգային դրամաշնորհներով և տեխնիկական աջակցությամբ, վարպետորեն իրականացվել է «հաղթանակած ժողովրդավարության» թագավորությունում։

«Կոլեկտիվ ինքնախաբեություն»

Ուշադիր ընթերցողը այստեղ հարց կտա՝ բայց չէ որ մենք սաուլթանություն չենք, և նույնիսկ թագավորություն, չէ որ մենք ունենք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ և խորհրդարանական մեծամասնություն, չէ որ ժողովուրդն էլ ընդունակ է փոխել նրանց, եթե նրանք իսկապես այդպիսի վատն են, և փորձում են նրան առօրյա ստրկության մեջ պահել։

Ճակատագրի դառը հեգնանք է սակայն, որ ժողովուրդը (կամ նրա ակտիվ մեծամասնությունը) արդեն երկու անգամ անվերապահ և անսահմանափակ իշխանություն է տվել կառավարող խմբին։ Ընդ որում, եթե առաջին անգամ դա համընդհանուր ոգևորության, դրական ակնկալիքների, անցյալի մերժման ֆոնին էր, ապա երկրորդ անգամ սա պարադոքս էր, եթե չասենք «կոլեկտիվ ինքնախաբեություն»։

Հույս դնել, որ կար «ժողովրավարական» մեխանիզմներով, 5 տարին մեկ ընտրությունների գնալոց, հնարավոր է փոխել այս իարականությունը միամտություն է՝ իշխանությունը, մեկ անգամ իրեն ենթարկելով իրավապահ համակարգը, ընդունակ է նրա միջոցով հնազանդության մեջ պահել հասարակության պակաս կրթված մեծամասնությունը, և նրա միջոցով պարբերաբար վերարտադրվել, ֆորմալ տեսանկյունից պահպանելով «ժողովրդավարության» շղարշը։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է, թող ուսումնասիրի 20-րդ դարի օրինակ Մեքսիկայի պատմությունը, որը ֆորմալ իմաստով ունենալով «ժողովրդավարական» ընտրություններ, իրականանում մոտ 70 տարի ունեցել է միակուսակցական իշխանություն։

Նույնը կլինի նաև մեզ մոտ, եթե մենք չգիտակցենք մեզ պարտադրված խաբեությունը, և հասկանանք, որ առաջնայինը օրենքի իշխանությունն է, մեր անհատական, կոլեկտիվ և ազգային իրավունքները, և ամեն օր հետևողականօրեն պայքարենք օրենքի իշխանության և անկախ դատական համակարգի համար։

Արմենի պայքարն անավարտ է. մենք պետք է շարունակենք այն

Արմենն ինձ ասում էր, որ ինքը պայքարելու է մինչև վերջ, և չի հանձնվելու։ Նա իսկապես պայքարեց մինչև իր վերջին շունչը և պայքարին տվեց ամենաթանկը՝ իր կյանքը։ Նրա պայքարը սակայն անավարտ է, և մենք պետք է շարունակենք այն։ Այս պայքարի վերջը չպետք է լինի Արմենի, իմ, ու մեր նմանների վերջը, այլ իրապես արդար, ազատ և հզոր Հայաստանը։ Միացեք այդ պայքարին յուրաքանչյուրդ իր տեղում, ու մի թույլ տվեք, որ մեր մեջի ստրուկը հաղթի ազատ մարդուն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր
Ամենադիտված