Թեհրան այցից հետո Պուտինը կարող է հանդիպել Ասադի հետ
Աշխարհ
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարած այցից հետո ՌԴ նախագահը կարող է կապ հաստատել Սիրիայի ղեկավարի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Թուրքիայի և Իրանի նախագահների հետ հանդիպումից հետո Պուտինը կարող է հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի և «մյուս առաջնորդների» հետ։
«Մենք միշտ ուրախ ենք շփումներ ունենալ Սիրիայի ղեկավարության հետ»,- ընդգծել է Բոգդանովը։
Այսօր՝ հուլիսի 19-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Իրանը կլինի երրորդ երկիրը, ուր Պուտինը կայցելի Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։ Հիշեցնենք, որ հունիսին նա Թուրքմենստանում մասնակցել է Կասպից ծովի գագաթնաժողովին, ապա Տաջիկստանում հանդիպել Էմոմալի Ռահմոնի հետ։ Սպասվում է, որ Իրանում Պուտինը կհանդիպի նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու