Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. Փաշինյան Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. Մնացականյան Զատուլինի խոստովանությունը. Մոսկվան Հայաստանից հավատարմություն է պահանջում իր դավաճանության դիմաց Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ Հայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. Այվազյան Ադրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալները P.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվը Պատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան 

Կարծում եմ՝ Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են նոր ռազմական ագրեսիա սկսել Հայաստանի դեմ. Նաիրի Հոխիկյան

Բլոգոսֆերա

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Այսօր՝ հուլիսի 19-ին, Իրան են մեկնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Էրդողանն արդեն Թեհրանում է և հասցրել է առանձին հանդիպումներ ունենալ Իրանի նախագահի և Գերագույն Հոգևոր առաջնորդի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին բաց տեքստով Էրդողանին ասել է, որ իրենք թույլ չեն տա Հայաստանի և Իրանի սահմանի արգելափակում, «որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»։

Նկատենք, որ Իրանի բարձրագույն առաջնորդը երբեք նման հայտարարություն չէր անի, եթե չլիներ իրական վտանգ։

Սպասվում է նաև ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումը ինչպես Իրանի ղեկավարների, այնպես էլ Թուրքիայի նախագահի հետ։ Եռակողմ քննարկումների պաշտոնական օրակարգը վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Սիրիայի վրա Թուրքիայի նախաձեռնած ռազմական ագրեսիան։ Չնայած դրան՝ Իրանի ու Ռուսաստանի ղեկավարները փակ հանդիպումների ժամանակ առաջին պլան են բերել Հայաստանի անվտանգության հարցը՝ որպես իրենց համար տարածաշրջանային կարևորության խնդիր։

Պատահական չէ, որ Իրանի հանդիպումից 2-3 օր առաջ Հայաստանում էին ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իրանի արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները։

Կարծում եմ, Թուրքիան ու Ադրբեջանը, Մեծ Բրիտանիայի բարձր հովանու ներքո, ձգտում են առաջիկա շատ կարճ ժամանակում նոր ռազմական ագրեսիա սկսել Հայաստանի դեմ՝ փորձելով օկուպացնել նախ Սյունիքի մարզը, ապա ամբողջ Արցախը։ Սա է պատճառը, որ Իրանի իշխանությունը հստակ ու կոնկրետ զգուշացնում է Թուրքիայի նախագահին՝ ձեռքերը հեռու պահել հայ-իրանական սահմանից։

Թուրքիան կամ Ադրբեջանը երբեք բացահայտ չեն հարձակվի Հայաստանի վրա, բայց շատ հավանական է, որ Կովսականում (Զանգելան) և Նախիջևանի Օրդուբադում հավաքված ավելի քան 5000 ահաբեկիչները Թուրքիայի ուղղորդմամբ սկսեն ներթափանցել Սյունիք։ Դա լավ առիթ կլինի Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի համար, որպեսզի Սյունիքում ու Արցախում ռազմակայաններ տեղակայած Ռուսաստանի դեմ երկրորդ ռազմական ճակատ բացեն, Թուրքիան փորձի Սիրիայի օրինակով զորք մտցնել Սյունիք՝ իբրև թե իր սահմանների անվտանգությունը պաշտպանելու և ահաբեկիչների դեմ պայքարելու համար։

Ճիշտ նույնկերպ, ինչպես վարվեց Սիրիայի պարագայում։

Այս առումով չափազանց կարևոր է, որ Սյունիքի երկու կողմի առաջնագծում էլ հայկական կողմը բարձր պահի մարտական դիրքերի կարգապահությունը և զինվածության մակարդակը։

Հայաստանի փաստացի իշխանությունն էլ պարտավոր է ի վերջո հասկանալ, որ թշնամու հետ գործարքները երբեք լավ բանի չեն հանգեցնում։ Պետք է հասկանալ, որ ստամոքսի հոգեբանությունը բերում է ոչնչացման, և անհրաժեշտ է բոլոր տեսակի հնարավոր ծախսերը ուղղել բանակի վրա։

Ասֆալտապատում ու փողոցների, այգիների բարեկարգումը կարելի է անել ամիսներ հետո, իսկ առաջնագծի պաշտպանությունը առաջին անհրաժեշտության խնդիր է։

Ծանր ժամանակները մեր տարածաշրջանում նոր թափ են հավաքում, ու մենք պիտի պատրաստ լինենք դիմակայել ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մարտահրավերներին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանԶատուլինի խոստովանությունը. Մոսկվան Հայաստանից հավատարմություն է պահանջում իր դավաճանության դիմացՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ
Ամենադիտված