Ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված տղամարդը ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Հասարակություն
Հուլիսի 20-ին գլխի եւ կրծքավանդակի փակ վնասվածքներով, աջ կոնքազդրի հոդախախտ ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել 1978 թ․-ին ծնված տղամարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ հարազատների՝ վնասվածքն ստացել է շինաշխատանքներ կատարելու ժամանակ:
Անմիջապես կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, տրամադրվել անհրաժեշտ բուժօգնություն, միացվել արհեստական շնչառության սարքին:
Իրականացվել է պլեւրալ ծոցերի դրենավորում, վիճակը կայունացվել է:
Այսօր առավոտյան սանավիացիայի ուղղաթիռով տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)