Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial Times Մաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է Թրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվի Նոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորություն Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել Պայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերել Փոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է Զախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերը Թուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) 

«Արցախի անվտանգության երաշխավորը պետք է կրկին ՀՀ բանակը լինի». ռազմական փորձագետ

Հասարակություն

«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  ՀՀ զորքերի  դուրսբերումը տրամաբանական է համարում՝  նկատի ունենալով  նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները: Բայց պետք է նկատել, որ  այդ հայտարարության  դրույթների կատարման պարտավորությունը կարծես թե միակողմանի է  իրականացնում՝ միայն Հայաստանի Հանրապետության կողմից, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ոչինչ չի անում այդ ուղղությամբ: Այնինչ, ՀՀ-ն կարող էր այս առիթը օգտագործել  կրկին ու կրկին ազդելու Ադրբեջանի վրա  և գերիների թեման ավելի ակտիվ  շրջանառելու»,-ՀՀ զորքերի դուրսբերման  մասին  Արմեն Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ  ԼՈՒՐԵՐ.com-ին  իր կարծիքը հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: 

Խոսելով Արցախի անվտանգության ապահովման մասին՝ Ռուսաստանի խաղաղապահ  առաքելության կողմից, նա նշեց, որ այսօր Արցախի անվտանգությունը ավելի լավ է պաշտպանված, քան Հայաստանինը, բայց դա կարող է ժամանակավոր լինել՝ կախված ՌԴ շահերից: 

«Արցախի Հանրապետության անվտանգությունը այսօր, ցավոք, իրականացնում է մեկ այլ երկիր՝ Ռուսաստանի Դաշնությունը: Կարող եմ վստահորեն ասել, որ այս պահին Արցախի Հանրապետության սահմանները  շատ ավելի անվտանգ են, քան ՀՀ որոշակի սահմաններ: Դրա պատճառը պարզ է. երբ Ադրբեջանը տեսնում է  ռուսական դրոշներ, փորձում է խուսափել ռուսական ազդեցության տակ գտնվող գոտիներից, բայց երբ հանդիպում է հայկական դրոշների, գիտի կամ ենթադրում է, որ միևնույնն է, չի ստանալու համարժեք պատասխան ու  իրականացնում է որոշակի գործողություններ:  Դրա վառ ապացույցն այն է, որ  Գեղարքունիքի, Վայոց Ձորի, «Արարատի և Սյունիքի մարզերի սահմաններիի նկատմամբ  պարբերաբար իրականցվող ոտնձգությունները մնացին  անպատիժ»: 

Ըստ նրա՝  պետությունն ինքը պետք է ապահովի իր  անվանգությունը,  տվյալ դեպքում՝ ՀՀ-ն  ԼՂ-ինը, որևէ երկրի ներկայությունը  անվտանգային երաշխավորի դերում  ժամանակավոր բնույթ է կրում և  բխում է տվյալ երկրի ազգային և պետական շահերից: 

«Այսօր, միգուցե, Ռուսաստանի ազգային շահերից բխում է Արցախում գտնվելը,  բայց,  վաղը, կարող է Թուրքիայի հետ  որոշակի հարաբերություններ կառուցի  և  զորքերը դուրս բերի  Արցախից և որպես իրեն փոխարինող տարբերակ՝ դիտարկի ադրբեջանական զորքերն այնտեղ տեղակայելը: Մենք դա պետք է թույլ չտանք, իսկ այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատենք և հասնենք այն բանին, որ  Արցախի անվտանգության երաշխավորը կրկին  ՀՀ բանակը լինի»: 

Անդրադառնալով Ալիևի ռազմատենչ հայտարարություններին և հաղթողի կեցվածք ընդունելուն՝ նշեց, որ ադրբեջանաական կողմը հաղթող կողմ չէ:    

«Թյուր կարծիք կա, թե ադրբեջանական կողմը հաղթող կողմ է, դրա հետ ես համաձայն չեմ. Ադրբեջանը կլիներ հաղթող այն ժամանակ, երբ ունենար ամբողջական վերահսկողություն Ստեփանակերտի  և  անբողջ Արցախի նկատմամբ, բայց, ինչպես գիտեք, պատերազմը կանգնեցվեց Ստեփանակերտի մատույցներում,  այսինքն՝ նաև Ադրբեջանի նախագահին պարտադրվեց փաստաթուղթ ստորագրել:

Ինչ վերաբերում է ռազմատենչ հայտարարություններին, ապա,  թեև ադրբեջանական բանակը մեծ կորուստներ է կրել պատերազմից հետո, բայց ի տարբերություն հայկական բանակի՝ փորձում  է շատ արագ վերականգնվել: Բայց եթե այսօր պատերազմ սկսվի՝ ես վստահ չեմ, որ  Ադրբեջանը հաջողության կհասնի: Պետք է նկատել, որ Ադրբեջանին օգնեց Թուրքիան, որին Ադրբեջանն  իր պարտքերը  չի վերադարձրել, ու շատ հավանական է, որ Թուրքիան  հրաժարվի  կրկին օգնել նրան»,-նշեց Կարեն Հովհաննսիյանը:

Ըստ նրա՝  հնարավոր է տեղի ունենան աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ, որ ոչ միայն ռազմական ուժը ազդեցություն ունենա, այլ նաև՝ քաղաքական տվյալ պահի կուրսը: 

                                                                                                                                                                         

Սուսաննա Թամազյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր
Ամենադիտված