Չորս ամսում Իրանի նավթային եկամուտներն աճել են 580%-ով
ԱշխարհԱրտերկրում նավթի վաճառքից Իրանի եկամուտները 2022 թվականի չորս ամիսների ընթացքում աճել են 580%-ով։ Այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ահսան Խանդուզին, գրում է IRNA գործակալությունը։
«Նավթի արտահանման եկամուտները և հարկային եկամուտներն այս տարվա առաջին չորս ամիսներին (ըստ իրանական օրացույցի՝ տարին սկսվել է 2022 թվականի մարտի 21-ին) աճել են 580%-ով»,- ասել է Խանդուզին։
Նա պարզաբանել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրի բյուջեի եկամուտներն աճել են 200%-ով։ Նա գանձապետական եկամուտների աճը կապել է ոչ միայն հումքի արտահանման աճի, այլև բյուջետային օրենքի շրջանակներում երկրի ներսում ազգային արժույթի փոխարժեքի փոփոխության հետ։
Ավելի վաղ Թեհրանը որոշել էր հրաժարվել արտահանման-ներմուծման գործառնությունների համար դոլարի պաշտոնական ֆիքսված փոխարժեքի օգտագործումից, որը մոտ 5-6 անգամ ցածր էր շուկայական փոխարժեքից։