ԱՄՆ-ն պնդում է՝ Ուկրաինան չի կարող հավակնել բորշչի հեղինակային իրավունքներին
Ժամանց
Ուկրաինան չի կարող հավակնել բորշչի բացառիկ իրավունքներին, գրում է լրագրող Կատյա Սեջվիկը The American Conservative-ում։
Նրա խոսքով՝ պատմությունը չի պահպանել այս ուտեստը ստեղծողի անունը։ Հոդվածում ասվում է, որ բորշչի վեճը հիշեցնում է արաբների և իսրայելցիների միջև տարաձայնությունը՝ կապված տեղական նրբաճաշակ ֆալաֆելի հեղինակության հետ։
Նշվում է, որ բորշչն ավելի հին է, քան դրա գոյությունը հաստատող տարեգրությունները, և, հնարավոր է` նախորդում է ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական էթնոգենեզին։
Սեջվիկը նշում է, որ եթե նույնիսկ բորշչը հայտնագործվել է ժամանակակից Ուկրաինայի տարածքում, ապա հայտնի չէ, թե ով է առաջինը նման բազմազգ տարածաշրջանում մտածել ապուրի մեջ առանցքային տարրի` ճակնդեղի դնելու մասին։
«Դա կարող էր լինել կազակ, թաթար կամ ռուս և նույնիսկ անառակ ֆրանսիացի, ով արևելք էր գնացել արկածների համար», - մեջբերում է NSN հրատարակությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)