Ուսուցիչը երկու դեռահասների բռնաբարության համար 16 տարվա ազատազրկման է դատապարտվել
Աշխարհ
Յակուտիայում դպրոցի ուսուցիչը մեղավոր է ճանաչվել երկու դեռահասների բռնաբարության մեջ և դատապարտվել է 16 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի գաղութում՝ 10 տարի դասավանդելու արգելքով։ Այս մասին հայտնում է SAKHALIFE.RU պորտալը։
Ուսուցիչ Նիկոլայ Սիվցևին մեղադրել են հաստատության երկու աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Հաղորդվում է, որ բռնաբարության նախօրեին դպրոցականները ավտոմեքենա են գողացել և փորձել այրել դպրոցը։
Տեղի բազմաթիվ բնակիչներ և մանկավարժական ոլորտի այլ գործիչներ կարծում են, որ տղամարդը զրպարտվել է։ Այս պահին վճիռն օրինական ուժի մեջ չի մտել։ Պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել մարզի Գերագույն դատարան։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)