Կապիկի գլխով և կատվի մարմնով ծնված մուտանտը վախեցրել է մարդկանց
ԱյլՖիլիպիններում կապիկի գլխով ձագ է ծնվել, գրում է Mirror-ը։ Տեղի բնակիչների կարծիքով՝ նման մուտանտի հայտնվելը վատ նշան է։
Մայքլ Սեվերինոյի կատուն պետք է ծննդաբերեր, սակայն կատվի ձագերի փոխարեն նա կապիկի գլխով անհասկանալի արարած է ծնել։ Տղամարդու հարեւանները կարծում են, որ մուտանտը չար էնկանտո ոգու մարմնացումն է, որը եկել է իրենց գյուղ:
Ըստ տեղական լեգենդների՝ էնկանտոն բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջության վրա և խլում է նրանց բախտը։
«Ասում են՝ դժբախտություն է բերելու, քանի որ փիսկին անիծված է»,- մեկնաբանել է Մայքլը։
Հավանաբար, մուտանտի առաջացման ավելի հավանական պատճառը ծննդաբերած կատվի տարիքն է, որը, ըստ տեղեկությունների, մոտ ութ տարեկան է: Կենդանու տերը ասել է, որ նախատեսում է այն պահել ալկոհոլի տարայի մեջ։
«Անասնաբույժներն ասում են, որ կատվի ձագի մայրը ութ տարեկան է և թերսնված», - հավելել է Սեվերինոն: