Ավստրալացի ռեգբիստները հրաժարվել են ԼԳԲՏ սիմվոլով համազգեստ կրել
Սպորտ
Ավստրալական «Մենլի-Ուորինգ Սի Իգլզ» ռեգբի ակումբի գլխավոր մարզիչ Դե Հասլերը մամուլի ասուլիսի ժամանակ ներողություն է խնդրել, քանի որ մի շարք խաղացողներ հրաժարվել են խաղադաշտ դուրս գալ ծիածանի գույներ ունեցող շապիկներով` ի պաշտպանություն ԼԳԲՏ-ի:
Ակումբը երկուշաբթի օրը ներկայացրել է լիգայի առաջին ԼԳԲՏ սիմվոլով համազգեստը Սիդնեյ Ռոստերսի դեմ խաղի համար, որը նախատեսված էր հինգշաբթի օրը:
Դրանից հետո յոթ խաղացողներ հրաժարվել են խաղալ կրոնական կամ մշակութային պատճառներով: Հաղորդվում է, որ նրանցից վեցը քրիստոնեության հետ սերտ կապ ունեցող համայնքից են: Արդյունքում խաղացողները քննադատության են ենթարկվել այն պատճառով, որ նախկինում նրանց կրոնական համոզմունքները չեն խանգարել իրենց համազգեստ կրել ալկոհոլի և բուքմեյքերների գովազդով։
Հասլերը հայտարարել է, որ ոչ մարզչական շտաբը, ոչ խաղացողները տեղյակ չեն եղել, թե ինչպիսին է լինելու մարզահագուստը, և որ ակումբը նախ պետք է խորհրդակցեր ռեգբիիստների հետ։
«Շապիկի հետ կապված նախաձեռնությունը նպատակ ուներ աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը՝ կապված սեռի, ռասայի, մշակույթի, հաշմանդամության և ԼԳԲՏ իրավունքների հետ: Ցավոք սրտի, այս կարևոր նախաձեռնության իրականացումը վատ էր»,- ասել է Հասլերը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)