Էմմա Ուոթսոնը պատմել է «Հարրի Փոթերի» նկարահանման հրապարակում «ամենասարսափելի պահի մասին» (տեսանյութ)
Տեսանյութեր«Հարի Փոթերի երկրպագուները հաստատ կհիշեն Ռոն Ուիզլիի և Հերմիոնա Գրեյնջերի համբույրը։ Սակայն այս տեսարանի նկարահանումը բազմաթիվ խնդիրներ բերեց գլխավոր դերակատարներին՝ Էմմա Ուոթսոնին և Ռուպերտ Գրինթին»,֊գրում է PeopleTalk-ը։
Էմմա Ուոթսոնը հերթական անգամ լրագրողներին պատմել է «Հարի Փոթերի և մահվան պարգևների» հայտնի պահը։ Ինչպես պարզվել է, տեսարանը նկարահանվել է ոչ հարմարավետ պայմաններում։ Ամբողջ խումբը ցանկանում էր տեսնել Ռոնի և Հերմիոնայի համբուրվելը, ուստի դերասանների համար ամոթալի էր համբուրվել տեսախցիկի առաջ:
Բացի այդ, Էմմա Ուոթսոնը խոստովանել է, որ իր համար դժվար էր, քանի որ Ռուպերթ Գրինթին ընկալում էր՝ որպես եղբայր։ Նկարահանման հրապարակում երկու դերասաններն էլ չեն կարողացել կենտրոնանալ․ նրանք անընդհատ ծիծաղում էին։ Ի վերջո, Ուոթսոնը ստիպված է եղել ամեն ինչ իր ձեռքը վերցնել։ Միայն դրանից հետո դրվագը նկարահանվել է: