Հույս ունեմ, որ կամուսնանամ և մայր կդառնամ․ Սելենա Գոմես
Լուսանկարներ30-ամյա ամերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը կիսվել է առաջիկա մի քանի տարիների իր ծրագրերով և ասել, որ ցանկանում է ամուսնանալ և երեխաներ ունենալ։ Այս մասին արտիստը խոսել է Giving Back Generation փոդքաստում, հաղորդում է DailyMail-ը։
Երգչուհին նշել է, որ բացի ընտանիք կազմելուց՝ նա նաև կշարունակի իր բարեգործական գործունեությունը և զարգացնել իր ընկերությունը, որն օգնում է հոգեբանական խնդիրներ ունեցող կանանց։
«Հույս ունեմ, որ կամուսնանամ և մայր կդառնամ։ Ի վերջո ես կհոգնեմ այս ամենից։ Հավանաբար կյանքիս մեծ մասը կնվիրեմ բարեգործությանը, մինչ այդ՝ կհանգստանամ»,- ասել է Գոմեսը։
Խոսելով իր հոգեկան առողջության մասին՝ աստղը խոստովանել է, որ դադարել է օգտագործել սոցիալական ցանցերը, որոնք բացասաբար են ազդել իր վիճակի վրա։ «Ես ջնջել եմ Ինստագրամը իմ հեռախոսից։ Այն ամենը, ինչ ես հրապարակում եմ, ես ուղղակի ուղարկում եմ նրան՝ դրա մասին անհանգստանալու փոխարեն: Ես նույնիսկ իմ գաղտնաբառը չգիտեմ»,֊ասել է Գոմեսը: