Չեչնիան բաց է «թուրք եղբայրների» համար. Կադիրով
Աշխարհ
Չեչեններն ու թուրքերը շատ ընդհանուրություններ ունեն մշակույթում եւ պատմության մեջ, որոնք մեզ կօգնեն առաջ շարժվել եւ սոցիալական եւ տնտեսական նոր հարաբերություններ կառուցել այդ ամուր հիմքի վրա: Այս մասին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գրել է Telegram-ի իր ալիքում։
«Անկասկած, չեչեններն ու թուրքերը շատ ընդհանուրություններ ունեն մշակույթում եւ պատմության մեջ, որոնք մեզ կօգնեն առաջ շարժվել եւ սոցիալական եւ տնտեսական նոր հարաբերություններ կառուցել այդ ամուր հիմքի վրա: Այո, եղբայրների միջեւ կարող են թյուրիմացություններ լինել։ Բայց դրանք բոլորը լուծվում են ազնիվ եւ բաց երկխոսության ընթացքում։ Ամենակարեւորը՝ հնարավորություն չտալ օգտվելու այդ չարամիտ անձանց, ովքեր ցանկանում են խաթարել մեր խաղաղ գոյությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Չեչնիան բաց է «թուրք եղբայրների համար», եւ եթե թուրքական պատվիրակությունն այցելի տարածաշրջան, նրանք իրենց կզգան ինչպես տանը՝ օսմանական ոճով տասնյակ մզկիթների եւ չեչենական հյուրընկալության շնորհիվ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու