Ալիևը հանդիպել է ինքնահռչակ ՀԿԹՀ-ի նախագահի հետ
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի Քոնիայում ընդունել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարին։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այս տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից՝ 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է:
Հավելենք, որ Ադրբեջանը նույնպես պաշտոնապես չի ճանաչում այսպես կոչված` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը: