«Խաղաղությամբ հանգչես Աստծո արքայությունում». դժբախտություն` Հրուշ Աճեմյանի ընտանիքում
ԱյլՀոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը հետեւորդների հետ կիսվել է տխուր լուրով․ մահացել է նրա տատիկը։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում դիմահարդարն արխիվային կադր է հրապարակել, որում պատկերված է տատիկի հետ։ «Միակ ափսոսանքս այն է, որ քեզ հետ բավարար ժամանակ չեմ անցկացրել։ Այս լուսանկարն արվել է 21 տարի առաջ։ Ես 14 տարեկան էի։ Իմ թանկագին տատիկ, խաղաղությամբ հանգչես Աստծո արքայությունում», - հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։