Լեհաստանում կանխվել է Շաքրոյի ծրագրերը խափանած «օրենքով գողի» նկատմամբ մահափորձը
ԱյլԼեհաստանում կանխվել է «օրենքով գող» Մամուկա Կվիժինաձեի դեմ մահափորձը, ով արտահայտվել է հանցավոր աշխարհի առաջնորդ Շաքրո Մոլոդոյի (Զախարի Կալաշով) դեմ։ Այս մասին հայտնում է «ПраймКрайм»-ը։
Հրատարակության տվյալներով՝ Քութայիսյան կլանի ներկայացուցիչ Կվիժինաձեն ժամանել է Լեհաստան, որտեղ պետք է տեղի ունենար գողերի հավաք։ Տան պատուհանից նա նկատել է փողոցում կայանված ավտոմեքենա, որի մեջ եղել են «օրենքով գող» Լավասողլիի հինգ կամակատարներ։ Կվիժինաձեի մարդիկ փակել են մեքենան, իսկ դրանում գտնվողներին տարել են. երեքին ծեծել են ատրճանակի կոթով, իսկ երկուսին, ովքեր փորձել են դիմադրել, դանակահարել են։
Մամուկայի դեմ մահափորձի շարժառիթը կարող էր լինել այն, որ փետրվարին նա արգելափակեց Շաքրոյի հրամանը, որը նա տվել էր գաղութների «նայողներին» և դրանով իսկ խափանել հանցավոր աշխարհի առաջնորդի ծրագրերը։