Սերենա Ուիլյամսը հրաժեշտ է տվել թենիսին
ՍպորտԱմերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հրաժեշտ է տվել սպորտին և հայտարարել կարիերան ավարտելու մասին։ Ամերիկահայ գործարար, Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի կնոջ նամակը հրապարակվել է Vogue ամսագրում.
Vogue-ում հոդված է հրապարակվել՝ «Սերենա Ուիլյամսը հրաժեշտ է տալիս թենիսին իր պայմաններով և իր խոսքով» վերնագրով։ «Ինձ համար դժվար էր ինքս ինձ խոստովանել, որ ժամանակն է հեռանալ թենիսից: Դա մի տեսակ տաբու էր ինձ համար։ Երբ սկսեցի մտածել այդ մասին, արցունքներս հոսեցին»,- գրել է 40-ամյա Ուիլյամսը։ «Ցանկանում եմ մտածել, որ իմ շնորհիվ է, որ սպորտի կանայք հասկացան, որ կարող են լինել այնպիսին, ինչպիսին որ կան: Որ կարող են ագրեսիա դրսևորել»,- ամփոփել է թենիսիստուհին իր ելույթը։
Ուիլյամսն ընդգծել է, որ ԱՄՆ բաց առաջնությունից հետո վերջնականապես կհեռանա սպորտից։ Մրցաշարը կանցկացվի Նյու Յորքում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։
Օգոստոսի 8-ին Ուիլյամսը հաղթեց իսպանացի Նուրիա Պարիսաս-Դիասին Canadian Open առաջնության 32-րդ տուրում։ Օգոստոսի 10-ին ամերիկուհին կանցկացնի 1/8 եզրափակիչ դուրս գալու հանդիպում։
Նշվում է, որ Ուիլյամսը չորս անգամ օլիմպիական չեմպիոն է եղել։