Բայդենը ստորագրել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունները
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկյան պետության ղեկավարը Վաշինգտոնում փաստաթղթեր է ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքին սկանդինավյան երկրների միանալու մասին համաձայնագրերի վավերացման վերաբերյալ։
Բայդենը հորդորել է ՆԱՏՕ-ի մյուս երկրներին հնարավորինս շուտ հաստատել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը։
Օգոստոսի 4-ին ԱՄՆ Սենատը հաստատել էր ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունների վավերացման մասին բանաձեւը։ Այսպիսով, ԱՄՆ-ն ընդգրկվել է ավելի քան 20 երկրների ցանկում, որոնց օրենսդիր մարմինները վավերացրել են Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման փաստաթղթերը։