Փոքր երեխաները 8 ժամ թռել են ինքնաթիռով՝ մահացած մոր կողքին
Այլ
Բրիտանացի զբոսաշրջիկը, որն ամուսնու և փոքր երեխաների հետ Հոնկոնգից տուն էր թռչում, մահացել է թռիչքից երկու ժամ անց: Թռիչքի վերջին ութ ժամվա ընթացքում մահացածին թողել են իր նստատեղում` սիրելիների կողքին, հայտնում է The Mirror-ը։
Հրատարակության տվյալներով՝ Հելեն Ռոդսն իր ընտանիքի հետ ապրել է արտասահմանում վերջին 15 տարիներին։ Թռիչքի սկզբում կինը խորը քնել է, որոշ ժամանակ անց ամուսինը նկատել է, որ նա չի շնչում։ Բրիտանուհուն օգնելն արդեն անհնար էր։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում, որտեղից էլ ընտանիքը պետք է Մեծ Բրիտանիա թռչեր։
Այժմ կնոջ ընկերները դրամահավաք են սկսել՝ օգնելու ամուսնուն վճարել դիակի` Մեծ Բրիտանիա տեղափոխելու ծախսերը: Ողբերգական մահվան պատճառները, ինչպես նաև դեպքի այլ հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)