Ներքնակներ արտադրող ընկերությունը փնտրում է աշխատակիցների, ովքեր կքնեն աշխատավայրում
ԱյլԱՄՆ-ում ներքնակներ արտադրող Casper ընկերությունը փնտրում է պրոֆեսիոնալ «քնողների» պաշտոնի թեկնածուներ, ովքեր կվարձատրվեն իրենց ներքնակների վրա քնելու համար: Թափուր աշխատատեղը տեղադրվել է ընկերության պաշտոնական կայքում։
«Սիրու՞մ ես քնել: Ուրեմն մենք ունենք աշխատանք, որը ձեզ կվճարի հենց դրա համար: Միացեք Casper Sleepers-ին և ցուցադրեք ձեր քնի հմտությունները հանրության առաջ, սոցիալական ցանցերում և ցանկացած վայրում, որտեղ մարդիկ նայում են: Միացե՛ք մեզ՝ բառիս բուն իմաստով աշխատավայրում քնելու համար, քանի որ մենք հավատում ենք, որ լավ քունն ամեն ինչ փոխում է»,- ասված է աշխատանքի նկարագրության մեջ:
Պրոֆեսիոնալ «քնողների» պարտականությունները ներառում են մարդաշատ վայրերում քնելը և սոցցանցերում այդ մասին ռեպորտաժներ տեղադրելը։ Թեկնածուների պահանջները ներառում են «քնելու բացառիկ կարողություն», «հնարավորինս շատ քնելու ցանկություն» և «քնի հետ կապված ցանկացած բան կիսելու և քննարկելու կիրք»:
Նշվում է, որ կարող են դիմել 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները։