Դատախազությունը խուզարկել Է Պերուի նախագահի նստավայրը. Erepepe
ԱշխարհՊերուի դատախազության աշխատակիցները խուզարկություն են կատարել Կառավարության պալատում, որը նախագահ Պեդրո Կաստիլիոյի պաշտոնական նստավայրն Է, կոռուպցիայի կասկածանքով նրա քենուն ձերբակալելու նպատակով: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել Է տեղական Erepepe ռադիոկայանը:
Նշվում Է, որ Ենիֆեր Պարեդեսը հետախուզման մեջ Է կոռուպցիայի եւ ազդեցության վաճառքի կասկածանքով, որը վնաս Է հասցրել պետությանը: Գերատեսչության աշխատակիցները Պարեդեսին չեն գտել երկրի ղեկավարի նստավայրում:
Իրավապահները նախագահի 27-ամյա ազգականուհուն հետախուզում են հայտարարել համացանում այն տեսանյութի հայտնվելուց հետո, որտեղ նա, ենթադրաբար, հանրապետության բնակավայրերից մեկի բնակիչներին համոզում Է համաձայնվել ջրի մաքրման համակարգերի նախագծի իրականացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: