Պրեմիերա․ Տաթև Ասատրյան - Ձյուն (տեսանյութ) ԵԱՏՄ նիստից հետո մի շարք փաստաթղթեր են ստորագրվել (տեսանյութ) Ֆրանսիայի նախագահի նստավայրից 40 հազար եվրո արժողությամբ արծաթե սպասք և ճենապակի են գողացել Լույսը վառի´ր. Կանացի նախանձ (տեսանյութ) Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Իմ սե՜ր, դու իմ կյանքի ամենամեծ նվերն ես․ Քրիստինա Եղոյան (լուսանկարներ) Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնի փոխտնօրենի պատճառով է Տեր Վրթանեսը սրտի կաթված ստացել (տեսանյութ) Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին․ Փաշինյան (տեսանյութ) 2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կանցնի Ղազախստանին Տեր Վրթանեսի առողջության հետ կապված վտանգն արդեն անցյալում է. Հայր Զաքարիա Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինից (տեսանյութ) 

Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո

Քաղաքական

Վերջին օրերին հերթական անգամ առերեսվեցինք դավադիր պայմանավորվածությունների նոր դրսեւորումների. Տագնապի ու անընդունելի կորուստների ընթացքը շարունակվում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Եվ կրկին հայրենադավ իշխանությունները իրենց բնորոշ դերի մեջ են՝ ստերով եւ կեղծ մտահոգություններով քողարկելով սեփական հանցավոր վարքագիծը։ Ակնհայտ է, սկսվել է սողացող կապիտուլյացիայի նոր գործընթաց, գործընկերների հետ հարաբերություններում արձանագրվում են նոր սխալներ եւ կրկին թշնամու պահանջների կատարումը ներկայացվելու է որպես հավանական նոր պատերազմի կանխարգելմանն ուղղված պարտադրված քայլ։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած Արցախը Հայաստանին կապող ճանապարհային միջանցքի և դրա շուրջ հնարավոր զարգացումների հարցը։ Այն իրոք ճակատագրական հարց է եւ բազմաթիվ բացահայտ ու թաքնված վտանգներ է պարունակում։

2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կամայական մեկնաբանություններով փորձ է արվում բավարարում տալ ադրբեջանական ապօրինի պահանջներին։

Լինելով ահաբեկչական պետություն, հակաահաբեկչական պայքարի քողի տակ Ադրբեջանն ու իր «եղբայր» Թուրքիան շարունակում են իրենց հակահայ քաղաքականությունը։ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի, ուժի կիրառման սպառնալիքների, Արցախի Հանրապետության ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի պայմաններում՝ Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելը, ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները Արցախից դուրս բերելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայրենազրկման եւ նոր կապիտուլյացիայի գործընթաց։

Նույնքան վտանգավոր ու կործանարար հետեւանքներ կարող են ունենալ ժողովրդի թիկունքում տեղի ունեցող մյուս՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացի, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված գործընթացները։

Մշտապես ահազանգել ենք, որ այս իշխանությունները չեն սպասարկել եւ չեն սպասարկում հայկական շահերը, սրանց գոյությունը անխուսափելիորեն հանգեցնելու է նորանոր աղետների։ Ցավոք, շատերը դեռ չեն անդրադառնում, որ այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր, նոր ավերածություններ, նոր նվաստացումներ։

Սեփական ուժերին ապավինելով, միասնական ջանքերի, ճիշտ, հետեւողական քայլերի, բանիմաց ղեկավարման պարագայում այս դժվար իրավիճակում անգամ կարելի է լուծումներ գտնել ազգային-պետական շահերը պաշտպանելու համար։ Դա միանգամայն հնարավոր է ։

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի իշխանություններ ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններ կառուցելու գործում։ Այս փուլում համահայկական մակարդակով պայքարը աւելի քան անհրաժեշտ է այս իշխանությունների պատճառած ազգային կորուստներն ու վնասները նվազագույնի հասցնելու համար։

Դարձյալ դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը չվհատվելու, չհիասթափվելու եւ չհուսահատվելու. մեր ազգային շահերի պաշտպանության համար մեր հանձնառությունը ամբողջական է, եւ հարատեւ պայքարով ի վերջո կհասնենք մեր համազգային նպատակներին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պրեմիերա․ Տաթև Ասատրյան - Ձյուն (տեսանյութ)ԵԱՏՄ նիստից հետո մի շարք փաստաթղթեր են ստորագրվել (տեսանյութ)Ֆրանսիայի նախագահի նստավայրից 40 հազար եվրո արժողությամբ արծաթե սպասք և ճենապակի են գողացելԼույսը վառի´ր. Կանացի նախանձ (տեսանյութ)Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Իմ սե՜ր, դու իմ կյանքի ամենամեծ նվերն ես․ Քրիստինա Եղոյան (լուսանկարներ)Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնի փոխտնօրենի պատճառով է Տեր Վրթանեսը սրտի կաթված ստացել (տեսանյութ)Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումըԻմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին․ Փաշինյան (տեսանյութ)2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կանցնի Ղազախստանին Տեր Վրթանեսի առողջության հետ կապված վտանգն արդեն անցյալում է. Հայր ԶաքարիաՆիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինից (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Դմիտրիևը ժամանել է Մայամի՝ Ուիտկոֆի և Քուշների հետ Ուկրաինայի հարցով նոր բանակցություններիՍիրուշոն անդրադարձել է քննադատություններին․ հիասթափված հաճախորդներն անակնկալ կստանան (տեսանյութ)ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետություններից յուրաքանչյուրին․ Պուտին Այսօր Տեր Արարատը պատարագի ժամանակ հիշատակել է կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունըԻնչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ ԱվինյանՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱմանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարիՓաշինյան–Պուտին ձեռքսեղմում Սանկտ Պետերբուրգում (տեսանյութ) Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում (տեսանյութ) Ովքեր են Փաշինյանին դիմավորել «Պուլկովո» օդանավակայանում Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 700 միլիարդ դոլարը 2026 թվականի հորոսկոպ. 3 կենդանակերպի նշաններ, որոնք բախտավոր կլինեն Հայկական պատվիրակությունը Եգիպտոս կգործուղվի Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ ՊեսկովՇանը փակել են բեռնախցիկում․ օդի խիստ պակասից՝ կենդանին կոտրել է լուսարձակը (տեսանյութ)Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ (տեսանյութ)ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնության գալ Հայաստանի հետ նոր համագործակցության համաձայնագրի շուրջԵթե ​​Ուկրաինան ընկնի, Հունգարիան լրջորեն կտուժի․ ՕրբանՀրդեհ Շինուհայր գյուղում Իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգևոր սպասավորներիս է դիմել քողարկված սպառնալիքով․ Ռուբեն վարդապետ Զարգարյան ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ նավթատար նավ է առգրավել Թուրքիայում հետաքննություն կսկսվի Անկարայի քաղաքապետի նկատմամբ Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ ԱլավերդյանՄեծ Բրիտանիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության. դեսպան (տեսանյութ)ԱՄՆ-ն Զելենսկուն առաջարկել է եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի հետԼա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Ռուսաստանի դեմ ուղղված ցանկացած գործողություն կարժանանա հակազդեցության․ ԼավրովՍան Ֆրանցիսկոյում 130 000 տուն և ձեռնարկություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից․ «Սպուտնիկ» Հարավ-Աֆրիկյան Հանրապետության քաղաքներից մեկում հնչել են կրակnցներ. կա 9 զnհ և 10 վիրավnր Այսօրվանից սկսած՝ մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունն օր-օրի ավելանալու է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ«Երաժշտությունն իմ պատմությունն է»․ Ինգա Արշակյանը վերադառնում է (տեսանյութ)Մեղրի քաղաքում կառուցվող թունելից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՄեկ օր ջուր չի լինելուՊուտինը ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ
Ամենադիտված