Ճապոնիայի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել
ԱշխարհՃապոնիայի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել։
Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ Ճապոնիայի կաբինետի արտահերթ նիստը սկսվել է տեղական ժամանակով 11:30-ին (Երևանի ժամանակով՝ 06:30-ին):
Գործակալության տվյալներով՝ շուտով տեղեկություններ կհայտնվեն Ճապոնիայի կառավարության նոր կազմի մասին՝ վարչապետ Ֆումիո Կիսիդայի գլխավորությամբ։
Սկզբում, ըստ գործակալության, կառավարության կազմում վերադասավորումները պետք է տեղի ունենային սեպտեմբերի սկզբին, սակայն Կիշիդան որոշել է արագացնել այդ գործընթացը՝ նպատակ ունենալով խթանել «նոր կապիտալիզմի» տնտեսական հայեցակարգը։
Ինչպես հայտնի է, հուլիսին Ճապոնիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։