Օնտարիոյի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ մեղու է կուլ տվել (տեսանյութ)
ՏեսանյութերՕնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը Դանդալկում մամուլի ասուլիսի ժամանակ մեղու է կուլ տվել։ Միջոցառումը հեռարձակվել է օգոստոսի 13-ին Global New հեռուստատեսային ցանցի կողմից։
Ֆորդն այցելել է քաղաք՝ քննարկելու Օնտարիոյում տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման և առողջապահության հետ կապված հարցեր: Սկզբում մեղուն բզբզում էր վարչապետի գլխավերեւում, իսկ հետո մտավ նրա բերանը։
«Ես հենց նոր մեղու կուլ տվեցի»,- բացականչել է Ֆորդը՝ հազալով և ցույց տալով, որ մեղուն դեռ բզզում է։