Բանգլադեշում երգչին ձերբակալել են շատ վատ երգելու համար (տեսանյութ)
ՏեսանյութերԲանգլադեշում ոստիկանությունը ձերբակալել է երգիչ Հիրո «Հերոս» Ալոմին, ով հայտնի է «Գեղեցիկ» մականունով, իր սարսափելի երգելու վերաբերյալ բազմաթիվ բողոքների համար։ Այս մասին հայտնում է Indonesia Post-ը։
Նշվում է, որ մարդիկ սոցիալական ցանցերում հսկայական լսարան ունեցող արտիստին խնդրել են դադարեցնել սրտաճմլիկ երգեր երգելը։ Հայտնի է, որ Ալոմը գրեթե երկու միլիոն հետևորդ է հավաքել Facebook-ում և մոտ 1,5 միլիոն՝ YouTube-ում՝ շնորհիվ իր տարօրինակ երգելու ոճի և գրավիչ տեսանյութերի:
Օրինակ, արաբական երգերից մեկը, որտեղ նա ավանդական արաբական զգեստով հայտնվում է ավազաթմբի վրա՝ ետին պլանում ուղտով, դիտվել է 17 միլիոն անգամ։
Մասնավորապես, իրավապահ մարմինները տղամարդուն ոստիկանությունում պահել են մոտ ութ ժամ, ինչպես նաև նրանից պահանջել են ներողություն խնդրել։
Նշվում է, որ ազատ արձակվելուց հետո երգիչը տեսանյութ է հրապարակել, որում բանտարկյալի տեսքով սպասում է իր մահապատժին։