Կոնգոյում քահանան «համբարձվել» է ձեղնահարկ (տեսանյութ)
ՏեսանյութերԿոնգոյի Հանրապետությունում տեղի քահանան զարմացրել է հավատացյաներին՝ պարանով «համբարձում» կազմակերպելով։ Հովիվը որոշել է իր քարոզն ավարտել նման կրկեսային համարով: Այս մասին հայտնում է «Лента дна» Telegram-յան ալիքը, որը տեսանյութ է հրապարակել միջոցառումից։
Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է սպիտակ խալաթով աֆրիկացի հոգեւորականը բարձրանում առաստաղ՝ իր հոտի վանկարկումների ներքո, իսկ հետո անհետանում ձեղնահարկի բացվածքի մեջ:
«Քահանան փաստորեն ավարտեց իր քարոզը հավատացյաների վրա համբարձվելով», - ասվում է հրատարակության մեջ։