ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծը Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել 

Ռալֆ Յիրիկյան. «Հաջողության հասնելով հայրենիքում` մենք պարտավոր ենք կիսել մեր ձեռքբերումները բոլոր հայերի հետ եւ նպաստել երկրի աճին»

Տնտեսություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դարձել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի եւ գործարար կառավարման ֆակուլտետի կողմից հիմնված` «Բիզնես առաջնորդության» մրցանակի առաջին մրցանակակիրը: Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացված հաղորդագրության, Ռալֆ Յիրիկյանը պարգեւատրվել է մասնագիտական նշանակալի մակարդակի եւ ձեռքբերումների, ինչպես նաեւ կազմակերպական կամ բնագավառային մակարդակում հստակ ռազմավարական տեսլականի արդյունավետ կիրառման համար

Դեկտեմբերի 17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված մեծարման հատուկ արարողության ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է ՀԱՀ Բիզնեսի եւ կառավարման ֆակուլտետի` «Բիզնես առաջնորդության» մրցանակը:

Դասախոսներից, ուսանողներից, շրջանավարտներից եւ ՀԱՀ արտահամալսարանական շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներից կազմված կոմիտեն կողմ է քվեարկել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին ՀԱՀ Բիզնեսի եւ կառավարման ֆակուլտետի հիմնած` Բիզնես առաջնորդության մրցանակի շնորհմանը: Ռալֆ Յիրիկյանը դարձել է առաջինն, ով արժանացել է այս մրցանակին:

Ամենամյա մրցանակը հիմնվել է ՀԱՀ Բիզնեսի եւ կառավարման ֆակուլտետի կողմից: Մրցանակակիրները որոշվում են հետեւյալ չափանիշներով.

  • մասնագիտական նշանակալի մակարդակ եւ ձեռքբերումներ
  • կազմակերպական կամ բնագավառային մակարդակում հստակ ռազմավարական տեսլականի արդյունավետ կիրառում
  • աշխատանքային պայմանների զգալի որակական բարելավմանը նպաստող քաղաքականության եւ պրակտիկայի ներդրում կազմակերպության շրջանակում
  • կորպորատիվ էթիկայի եւ պատասխանատվության կանոնների պահպանում
  • կազմակերպության մոդելի համապատասխանություն կայուն գործարարության սկզբունքերին
  • կենսական խնդիրներում հավատարմություն եւ ծառայում հասարակությանը

Մրցանակը Ռալֆ Յիրիկյանին հանձնել են համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը եւ Բիզնեսի եւ կառավարման ֆակուլտետի դեկան Էրիկ Գեւորգյանը:

Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունից հետո, Էրիկ Գեւորգյանը խնդրանքով, Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է արդյունավետ բիզնես առաջնորդի իր տեսլականը. «Կարելի է նշել արդյունավետ բիզնես առաջնորդության հարյուրավոր նախապայմաններ. շուկայի զարկերակը զգալու ունակությունը, մասնագետների լավ թիմի ձեւավորումը եւ դրա շարժիչ ուժ լինելը, բեկումնային գաղափարներն ի մի բերելու հմտությունը, ոլորտի միտումները հասկանալը, ինչպես նաեւ նորարարություններին եւ վերջին գիտական մշակումներին ծանոթ լինելը, եւ այլն: Անկասկած, թվարկվածներից բոլորն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայմաններ են կայուն բիզնես մոդել ստեղծելու համար: Մինչդեռ իրական առաջնորդությունը օրինակ ծառայելն է: Եվ դա չի սահմանափակվում նոր բիզնես վարքագծով կամ ընկերության բոլոր մակարդակներում սերմանված կամ արմատավորված մոտեցումներով: Որպես թիմ, մենք հավատացած ենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողված բիզնես մոդելը պետք է տարածենք հայաստանյան ամբողջ բիզնես հանրության շրջանում»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը: «Եթե մենք կարողացել ենք ստեղծել հաջողած բիզնես, ապա կարող եք նաեւ դուք: ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր կարող հաջողության հասնել առանց ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքի անդամների: Հաջողության հասնելով հայրենիքում` մենք պարտավոր ենք կիսել մեր ձեռքբերումները բոլոր հայերի հետ եւ նպաստել երկրի աճին»,- եզրափակել է Ռալֆ Յիրիկյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ
Ամենադիտված