49-ամյա Գվինեթ Փելթրոուն ցուցադրել է կազմվածքը «մերկ» լողազգեստով (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԴերասանուհի Գվինեթ Փելթրոուն նկարահանվել է Goop առողջության ապրանքանիշի նոր գովազդում։ Նա տեսանյութը տարածել է սոցիալական ցանցերում։
49-ամյա դերասանուհին ստեղծել է իր բրենդը, որտեղ թողարկում է կոսմետիկայի, սեքս-խաղալիքների, հագուստի և տնային ապրանքների սեփական շարքը։ Գովազդային հոլովակում նա նկարահանվել է «մերկ» լողազգեստով ու ցուցադրել կազմվածքը։ Տեսանյութում նա լոգանք է ընդունում, պառկում սաունայում, պատմում է իր առողջ սովորությունների մասին և փորձարկում կոսմետիկ արտադրանքը։
Մեկնաբանություններում սոցցանցերի օգտատերերը հիացել են 49-ամյա Փելթրոուի կազմվածքով. «Գեղեցկություն», «Ատլետիկ կազմվածք», «Երանի այսպիսի տեսք կունենայի նրա տարիքում», «Անհավանական գեղեցկություն», «Գվինեթ, դու դու վստահ եք, որ 49 տարեկան եք»,- գրել են նրանք: