Բլոգեր Քսենիա Դուկալիսն ամուսնացել է հայազգի գործարարի հետ Հայաստանում (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր Երեւանում տեղի է ունեցել ռուս բլոգեր Քսենիա Դուկալիսի եւ գործարար Դավիթ Նազարյանի հարսանիքը։ Դուկալիսի ընտրյալը ձեռնարկատեր եւ «Вязники Энергия», «Марсово поле» ընկերությունների հիմնադիրն է։ 27-ամյա Քսենիան բաժանորդների հետ կիսվել է տոնակատարությունից լուսանկարներով։
Արարողությունը տեղի է ունեցել Գեղարդում։
Ռուս դիզայներ Օլեգ Գորչալինը աշխատել է Քսենիա Դուկալիսի հագուստի վրա։ Նա ստեղծել է 90-ականների ոճով հանդերձանք։ Հագուստն ամբողջացնում է ավանդական սպիտակ շղարշը։
Տոնակատարությունն անցկացվել է հայկական ավանդույթներին համապատասխան։ Քսենիա Դուկալիսի ընկերուհին՝ Կարինա Իստոմինան, տեսանյութ է հրապարակել, որում զույգը հարազատներով շրջապատված պարում է զուռնայի հնչյունների ներքո։