Վիկտորյա Բեքհեմը ներկայացրել է պայուսակների իր առաջին հավաքածուն
ԺամանցՎիկտորյա Բեքհեմը պատրաստել է կաշվե առաջին հավաքածուն իր համանուն ապրանքանիշի` Victoria Beckham-ի համար։ Այդ մասին գրում է WWD-ն։
Նոր հավաքածուն ներառում է չորս տարբեր նյութերից պայուսակների ութ մոդել։ Պայուսակների դետալները ոգեշնչված են բրենդի զարդերից՝ 2022 թվականի գարնանային հավաքածուից, այն է՝ տղամարդու ժամացույցի ժապավենները։
«Կաշվե կատեգորիային միանալն իսկապես մեծ քայլ է ապրանքանիշի համար, և այս գալիք սեզոնում մեր դեբյուտով Փարիզում մենք զգացինք, որ ճիշտ պահն է», - ասել է Բեքհեմը:
Նրա խոսքով՝ պայուսակների դիզայնը պարզ է, բայց միևնույն ժամանակ շատ գործնական։ Դրանք, ըստ Բեքհեմի, համապատասխանում են հիմնական զգեստապահարանին և պարունակում են այն ամենը, ինչ հարկավոր է։
Գառան և հորթի կաշվից պատրաստված արտադրանքն արժե 450 ֆունտից մինչև 1,3 հազար ֆունտ ստեռլինգ։
Victoria Beckham ապրանքանիշը ծնվել է 14 տարի առաջ և այդ ժամանակվանից անցել է վերելքների ու վայրէջքների միջով: 2011-ին նա արժանացավ բրիտանական նորաձևության մրցանակաբաշխության «Տարվա դիզայներ» կոչմանը, բայց 2019-ին պարզվեց, որ ապրանքանիշը շահութաբեր չի եղել գործարկման օրվանից: Այժմ, ըստ մամուլի հրապարակումների, Վիկտորյա Բեքհեմը բազմամիլիոնանոց պարտքեր ունի։