Ռուբեն Վարդանյանը չբացառեց իր առաջադրումը ՀՀ վարչապետի պաշտոնում
Քաղաքական
Այո, եթե անհրաժեշտություն առաջանա, ամեն ինչի կգնամ։ Այս մասին սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով ՀՀ վարչապետի պաշտոնում իր թեկնածության հնարավոր առաջադրման մասին հարցին, ասաց հայ գործարար, սոցիալական ձեռներեց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
«Մարդը, ով պատրաստ չէ անել այն ամենը, ինչ խոստացել է իր երկրին, ստախոս է։ Մարդը, ով պատրաստ չէ լքել իր հարմարավետության գոտին եւ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Հայրենիքին եւ ժողովրդին, բայց անում է միայն այն, ինչ միայն իրեն է ձեռնտու, լիովին ազնիվ չէ։ Մարդը, ով պատրաստ չէ իր կյանքը վտանգել հանուն հայրենիքի, բայց, միեւնույն ժամանակ, իրեն «հայրենասեր» է անվանում, թամադա է»,- ասաց գործարարը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան