Թիվ մեկ մեղավորը բոլորս գիտենք՝ ով է, թող չփորձեն քավության նոխազներ գտնել. Լևոն Քոչարյան
ՏնտեսությունՓորձում են իրենց վրայից մեղքը մաքրել և մեղավոր հանել միայն զինվորականներին: Պետք է զինվորականներն էլ ժամանակին քայլեր ձեռնարկեին, հասկանային, որ վերջում սա է լինելու՝ քավության նոխազ են դարձնելու: Այս մասին «Դիմադրության» շարման հանրահավաքից առաջ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով վերջին օրերին զինվորականների ձերբակալություններին:
Լևոն Քոչարյանի խոսքով, պետք է անել ամեն ինչ, որ 44-օրյա պատերազմի մեղավորները անպատիժ չմնան:
«Մեր պայքարը, այս ամենը հենց դրան է ուղղված: Փորձում ենք մեր քաղաքացիներին բացատրել հետագա վտանգները: Տեսնում ենք քայլ առ քայլ զիջում են: Կատարվում է ցավոք այն, ինչի մասին զգուշացրել ենք: Մենք միշտ ասում ենք՝ ով է թիվ մեկ մեղավորը և այստեղ թող չփորձեն քավության նոխազներ գտնել»:
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: