Արտակ Բեգլարյանը մշակութային ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել Զաքար Քեշիշյանի հետ
Արցախ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ և Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանին։
Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը բարձր է գնահատել Զաքար Քեշիշյանի ավանդը Արցախի մշակութային կյանքի աշխուժացման և հանրահռչակման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգաշարերի կարևորությունը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը մտքեր են փոխանակել Արցախի մշակութային բնագավառին և Համազգային հայ կրթական և մշակութային միության արցախյան գործունեությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ՝ շեշտադրելով շարունակական փոխգործակցության կարևորությունն այդ առումով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)