Եկեղեցու խաչի օծման արարողություն Շոշում. ներկա էր Կարեն Ջալավյանը
Արցախ
Այսօր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և ձեռամբ իրականացվեց Շոշ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու խաչի օծման արարողակարգը։ Այս մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:
Միջոցառմանը ներկա էին եկեղեցու հոգևոր հովիվ, ՊԲ ավագ գնդերեց, արժանապատիվ Տեր Վարդան քահանա Ներսիսյանը, ՊԲ մի շարք գնդերեցներ, ինչպես նաև Շոշ գյուղի և մոտակա բնակավայրերի հավատավոր ժողովուրդը։
Եկեղեցու պայծառացման գործում իր ուրույն տեղն ունի եկեղեցու հովանավոր, պարոն Կարեն Ջալավյանը, ով նույնպես ներկա էր արարողությանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան