Գալկինը «շատ վատ հայտարարություններ» է արել Ռուսաստանի մասին. Պեսկով
ԺամանցՌուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծում է, որ որոշ ռուս արվեստագետներ «կեղտոտվել են բոլորովին անպարկեշտ» հայտարարություններով։ Նրա խոսքով՝ Մաքսիմ Գալկինը, ով նախկինում բացասաբար էր արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մասին, նրանցից մեկն է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Կան արվեստագետներ, որոնք բառիս բուն իմաստով «կեղտոտվել են» բոլորովին անպարկեշտ ու անընդունելի հայտարարություններով։ Սա առանձին պատմություն է, և սրանք նրանք են, ում հետ մենք ակնհայտորեն ճանապարհ չունենք», - ասել է Կրեմլի խոսնակը:
Միաժամանակ Պեսկովը նշել է, որ Ալլա Պուգաչովայից ոչ մի հայտարարություն չի լսել։
Ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին, դիզայներ Իգոր Գուլյաևը տեսանյութ էր հրապարակել Ռուսաստանում Պուգաչովայի հետ հանդիպման մասին։ Այս թեմայով մի շարք բացասական մեկնաբանություններից հետո երաժշտական քննադատ Սերգեյ Սոսեդովը կոչ է արել վերջ տալ երգչուհու հետապնդմանը։
Այնուհետև՝ սեպտեմբերի 3-ին Պուգաչովան Մոսկվայի Սյունասրահում մասնակցեց ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությանը և ծաղիկներ դրեց նրա աճյունի մոտ։ Սոցցանցերում նա Գորբաչովի՝ բռնության մերժումն անվանել է քաղաքական գործչի գլխավոր արժանիքը։