Կարեն Խաչանովը US օpen-ի քառորդ եզրափակչում է
Սպորտ
Նյու Յորքում շարունակվում է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը:
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը US օpen-ի քառորդ եզրափակիչում է: Տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Խաչանովի մրցակիցը իսպանացի Պաբլո Կարենո-Բուստան էր: 3 ժամ 23 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 5 սեթերում:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից:
Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն
ԱՄՆ դոլար: US Open-ի տղամարդկանց մենախաղերի գործող
չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա
Ռադուկանուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում