Կրեմլն արձագանքել է Կադիրովի հնարավոր հրաժարականի մասին լուրին
Ռուսաստան
Կրեմլը ծանոթ է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հնարավոր հրաժարականի մասին լուրերին, բայց դա առայժմ ոչ մի կերպ չի «նյութականացվել»:
Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Առայժմ ելնում ենք այն իրողությունից, որ նա շարունակում է ղեկավարել Չեչնիայի Հանրապետությունը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Սեպտեմբերի 3-ին Կադիրովն իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, թե «ամբողջովին անժամկետ և երկարատև արձակուրդ է վաստակել»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)