Ահաբեկչություն՝ Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ. առնվազն 20 մարդ է զոհվել
ԱշխարհՔաբուլում պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի դեսպանատան դարպասների մոտ. պայթուցիկ սարքը տեղադրել է մահապարտ-ահաբեկիչը:
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ռուս դիվանագետը դուրս է եկել՝ հայտնելու վիզա ստանալու թեկնածուների անունները, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հաղորդվում է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել կամ տուժել է 15-20 մարդ:
Առնվազն 20 մարդ է զոհվել Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ մահապարտի իրականացրած ահաբեկչության հետևանքով. այս մասին էլ թվիթերյան իր էջում հայտնում է Peshgo News-ը՝ հղում անելով ականատեսներին: