Շատ երկրներ անթաքույց թշնամական դիրքորոշում ունեն Ռուսաստանի նկատմամբ. Պեսկով
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծում է, որ շատ պետություններ անթաքույց թշնամական դիրքորոշում են ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ, և այդ գործողությունների հետևանքները պետք է նվազագույնի հասցվեն։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Ինչպես ասել է Պեսկովը, պատասխանելով Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը վերջնական տեսքի բերելու մասին հարցին, միջազգային հարաբերությունների լանդշաֆտը և արտաքին քաղաքական լանդշաֆտը արագորեն փոխվում են։
Նա նշել է, որ նոր համաշխարհային իրականություն է ի հայտ գալիս, որը պետք է հաշվի առնել։
«Մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված շատ պետություններ կան, որոնք արդեն իսկ անթաքույց թշնամական դիրք են գրավում, որոնք տարբեր գործողություններ են անում՝ մեր շահերին հակասող, վնասում են մեզ, վնասում են մեր շահերը»,- ասել է նա։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը պետք է «հավասարակշռի» այդ գործողությունները և նվազագույնի հասցնի դրանց բացասական հետևանքները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)